Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ սակագնային քվոտա կիրառելու մասին

2021 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ կիրառվում է սակագնային քվոտա` լիցենզիայի առկայության դեպքում՝ բացառությամբ ԱՊՀ անդամ պետություններից ծագող և ներմուծվող ապրանքների.

Լիցենզավորումը իրականացվում է  Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2021 թվականի օգոստոսի 17-ի N 102 որոշման, ինչպես նաև 2014 թվականի մայիսի 29-ի Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի N 6 հավելվածով հաստատված «Միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» և N 7 հավելվածով հաստատված «Երրորդ երկրների նկատմամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրություններին համապատասխան և ՀՀ Կառավարության 2021 թվականի հունվարի 27-ի թիվ 100-Ն որոշմամբ։

  1. ներմուծման թույլատրելի ծավալ` ծավալ, որը սահմանվում է՝ ելնելով վերջին երեք տարվա ընթացքում տվյալ ապրանքի ներմուծման միջին ծավալից.
  2. մեկանգամյա լիցենզիա՝ լիցենզիա, որը տրամադրվում է արտաքին առևտրային գործունեության մասնակցին արտաքին առևտրային այնպիսի գործարքի հիման վրա, որի առարկան լիցենզավորման ենթակա ապրանքն է, և որը տվյալ ապրանքի որոշակի քանակության արտահանման և (կամ) ներմուծման իրավունք է տալիս.
  3. գլխավոր լիցենզիա՝ լիցենզիա, որն արտաքին առևտրային գործունեության մասնակցին իրավունք է տալիս լիցենզավորման ենթակա առանձին տեսակի ապրանք արտահանելու և (կամ) ներմուծելու համար՝ լիցենզիայով նախատեսված քանակով.
  4. ապրանք` սույն որոշման N 1 հավելվածում նշված առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանք.
  5. հաշվարկված ժամանակաշրջան` ներմուծման սահմանափակման կիրառման տարվան անմիջապես նախորդող երեք տարին.
  6. արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներ`Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված կամ հաշվառված իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերեր.
  7. պատմական գնորդներ` հաշվարկված ժամանակաշրջանում ներքին սպառման համար ապրանք ներմուծող՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներ.
  8. հայտատու` արտաքին տնտեսական գործունեություն իրականացնելու նպատակ ունեցող մասնակից:

Ապրանքի ներմուծման թույլատրելի ծավալը բաշխվում է հետևյալ կերպ՝

  1. պատմական գնորդների համար` ներմուծման թույլատրելի ընդհանուր ծավալի 75 տոկոսը.
  2. այլ արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների համար՝ ներմուծման թույլատրելի ընդհանուր ծավալի 25 տոկոսը:

Ներմուծման համար արտաքին տնտեսական գործունեության մասնակցի կողմից լիազոր մարմին հայտեր ներկայացվելու վերջնաժամկետը սահմանվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 5-րդ աշխատանքային օրը: Հայտատուն իրավունք ունի իր կողմից ներկայացված դիմում-հայտը ենթարկել փոփոխության՝ մինչ նշված՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 5-րդ աշխատանքային օրը:

Մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիա ստանալու համար հայտատուն լիազոր մարմին է ներկայացնում ուղեկցող գրություն` նշելով ընկերության կամ անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու հասցեն, պետական գրանցման կամ հաշվառման համարը, ՀՎՀՀ-ն, էլ. փոստի հասցեն և հեռախոսահամարը, ինչպես նաև`

  1. հայտ` համաձայն N 1 ձևի.
  2. գլխավոր լիցենզիայի դեպքում` պայմանագրի կամ կողմերի մտադրությունների մասին վկայող այլ փաստաթղթի պատճենը, իսկ մեկանգամյա լիցենզիայի դեպքում` հաշիվ-ապրանքագրի պատճենը.
  3. պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագրի վերաբերյալ տեղեկատվություն:

Մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները հաստատվում են հայտատուի ստորագրությամբ:

Մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը լիազոր մարմին հայտատուի հայեցողությամբ կարող են ներկայացվել էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային հասցեն` secretariat@mineconomy.am), ինչպես նաև փոստով կամ առձեռն։ Էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում դիմումը և հայտը անհրաժեշտ է ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ:

Հայտատուի կողմից, սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխան, փաստաթղթերը ներկայացվելու և հիմնավորող փաստաթղթերի առկայության դեպքում լիազոր մարմնի կողմից 2 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է կամ մերժվում է մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիայի տրամադրումը:

Հայտատուի ներկայացրած փաստաթղթերը լիազոր մարմնում մուտքագրվելուց հետո, թերի լինելու դեպքում, 1 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով տեղեկացվում է հայտատուին:

Հայտատուն փաստաթղթերը թերի լինելու մասին տեղեկացում ստանալու դեպքում 2 աշխատանքային օրվա ընթացքում կարող է համալրել դրանք:

Մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է, եթե հայտը և դրան կից ներկայացվող փաստաթղթերը թերի են, և 2 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուն չի վերացնում հայտում կամ դրան կից փաստաթղթերում առկա թերությունները կամ չի ներկայացնում համալրված փաստաթղթերը:

Մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիայի գործողության ժամկետը չի կարող գերազանցել մեկ տարին: Լիցենզիայի ժամկետի ավարտ է համարվում համապատասխան տարվա ավարտը:

Համաձայն «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.6-րդ հոդվածի համաձայն` տարեկան պետական տուրքը կազմում է 1000 ՀՀ դրամ: Հայտատուն լիցենզիա ստանալու համար տուրքը վճարում է Կենտրոնական գանձապետարանի 900005000840 հաշվեհամարին:

 

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00