Մրցույթ՝ Ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչությունում փորձագետ ներգրավելու վերաբերյալ

Հայտարարություն

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ Ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչությունում

փորձագետ ներգրավելու վերաբերյալ

 

2025-11-19

Փորձագետը ներգրավվում է Էկոնոմիկայի նախարարության  ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչության կանոնադրական խնդիրներից բխող կոնկրետ գործառույթների իրականացման ծավալների կտրուկ ավելացման համար:

1․ Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝

Իրականացնում է միջնաժամկետ ծախսային ծրագրերի և համապատասխան տարվա բյուջետային հայտերի գործընթացի, քննարկումների կազմակերպման, մեթոդական օժանդակության տրամադրման, հայտերի պատրաստման, ամփոփման և համապատասխան մարմիններ ներկայացման աշխատանքները, Նախարարության աշխատակիցների արտասահմանյան պաշտոնական գործուղումների կազմակերպման գործընթացում «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ-ի  govtravel.am էլեկտրոնային հարթակում ավիատոմսերի ձեռքբերումը:

2․ Փորձագետ ներգրավելու ժամկետն է 1 /մեկ/ տարի: 

3․ Աշխատանքային պարտականություններն են`

  • Իրականացնում է միջնաժամկետ ծախսային ծրագրերի և համապատասխան տարվա բյուջետային հայտերի գործընթացի, քննարկումների կազմակերպման, մեթոդական օժանդակության տրամադրման, հայտերի պատրաստման, ամփոփման և համապատասխան մարմիններ ներկայացման աշխատանքները,
  • իրականացնում է համապատասխան տարվա բյուջետային ֆինանսավորման հայտերի գործընթացի իրականացման՝ քննարկումների կազմակերպման, ամփոփ հայտերի պատրաստման և համապատասխան մարմիններին ներկայացման աշխատանքները,
  • իրականացնում է Նախարարության կողմից հավաքագրվող ոչ հարկային եկամուտների վերաբերյալ համապատասխան տեղեկատվության հավաքագրման,  ամփոփման և համապատասխան մարմին ներկայացման աշխատանքները,
  • իրականացնում է Նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող ծրագրերի կատարված աշխատանքների պայմանագրերով նախատեսված կարգով և համապատասխան ֆինանսական միջոցների ֆինանսավորման փաստաթղթերի «CLIENT-TREASURY» համակարգի միջոցով կազմման աշխատանքները,
  • իրականացնում է նախարարության կողմից իրականացվող բյուջետային ծրագրերի միջոցառումների գծով ոչ ֆինանսական արդյունքային ցուցանիշների վերաբերյալ հաշվետվության ընդունման, ուսումնասիրման, ամփոփման և «LSfinance» համակարգի միջոցով ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացման աշխատանքները.
  • իրականացնում է Նախարարության կողմից իրականացվող բյուջետային ծրագրերի միջոցառումների գծով ոչ ֆինանսական արդյունքային ցուցանիշների վերաբերյալ հաշվետվության ընդունման, ուսումնասիրման, ամփոփման և «LSfinance» համակարգի միջոցով ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացման աշխատանքներ,
  • մասնակցում է կազմակերպությունների կողմից ներկայացվող ծրագրերի տնտեսագիտական հիմնավորվածության փորձագիտության, առաջարկությունների ներկայացման և կնքվելիք պայմանագրերի նախագծերի պատրաստման աշխատանքներին,
  • մասնակցում է տնտեսագիտական բնույթի նորմատիվ իրավական ակտերի նախագծերի քննարկմանը և առաջարկությունների ներկայացմանը,
  • մասնակցում է նախարարության կառավարման ներքո գտնվող ոլորտներին վերաբերվող անհրաժեշտ փաստաթղթերի քննարկմանը, դրանց պատրաստմանը, ինչպես նաև այլ ծրագրերի կազմման գործընթացին,
  • իրականացնում է նախարարության կառավարման ոլորտում գործող մարմինների բնականոն գործունեությունն ապահովելու հետ կապված աշխատանքներ,
  • իրականացնում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծերի, առաջարկությունների, եզրակացությունների, այլ փաստաթղթերի նախապատրաստման աշխատանքներ.
  • իրականացնում է Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեով նախատեսված ծրագրերի գծով ներքին հոդվածային և միջծրագրային վերաբաշխման փաստաթղթերի փաթեթի կազմման և/կամ սահմանված կարգով նախատեսված դեպքերում «CLIENT-TREASURY» համակարգի միջոցով պետական բյուջեով նախատեսված ծրագրերի գծով ներքին հոդվածային և միջծրագրային վերաբաշխման իրականացման աշխատանքները,
  • Իրականացնում է նախարարության աշխատակիցների արտասահմանյան պաշտոնական գործուղումների կազմակերպման գործընթացում «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ-ի  govtravel.am էլեկտրոնային հարթակում ավիատոմսերի ձեռքբերում:
  • իրականացնում է օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման կամ լուծարման գործընթացի նախապատրաստման աշխատանքներ։

4․  Փորձագետին ներկայացվող պահանջներն են՝

  1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
  2. կրթություն, որակավորման աստիճանը՝ բարձրագույն կրթություն,
  3. անհրաժեշտ է հանրային ծառայության առնվազն 2 տարվա կամ 3 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ ֆինանսավարկային բնագավառում՝ 3 տարվա աշխատանքային ստաժ,
  4. նախատեսվող աշխատանքների իրականացման հետ կապված անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն,
  5. համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
  6. գրական հայերենի տիրապետում, օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  7. պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն, տրամաբանելու և տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն։

5․ Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2025թ. նոյեմբերի 24-ը ներառյալ:

6․ Աշխատավայրը` ք.Երևան, Մհեր Մկրտչյան 5։

7. Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարագապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում։

8․ Ընտրություն կատարելու եղանակը`

Դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի և ինքնակենսագրականների ուսումնասիրություն:

9․ Դիմող քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

  • դիմում նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
  • հայտարարություն (ձևը կցվում է) ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին,
  • տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից  ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի/ների), վկայական/ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները բնօրինակների հետ միասին, հայերեն ինքնակենսագրականներ (CV),
  • արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափի,
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը։

10․ Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով՝ նշելով, թե որ ստորաբաժանման փորձագետի պաշտոնի համար է դիմում (առանց ստորաբաժանման անվանման նշման դիմումները չեն դիտարկվի)։

11․ Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 09.30-12.30-ը (բացի շաբաթ և կիրակի օրերից)։

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5, 7-րդ հարկ, 703 սենյակ, հեռ.` 011-59-71-98, էլեկտրոնային փոստի հասցեն naslanyan@mineconomy.am):

 

Կորպորատիվ կառավարում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00