ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մասնագիտական պաշտոնների 6-րդ ենթախմբի թափուր պաշտոնը
համալրելու համար հարցազրույց հայտարարելու մասին
Էկոնոմիկայի նախարարությունը հայտարարում է մրցույթ Էկոնոմիկայի գործարար միջավայրի վարչության գործարար միջավայրի բարելավման բաժնի մասնագետի (ծածկագիր` 23-32.21-Մ6-1) թափուր պաշտոնը համալրելու համար և վարկանիշային ցուցակի համապատասխան համարներում գրանցված անձանց հրավիրում է հարցազրույցի, որը տեղի կունենա 2025 թվականի դեկտեմբերի 15-ին, ժամը 1630-ին Էկոնոմիկայի նախարարության վարչական շենքում (ք.Երևան, Կենտրոն վարչական շրջան, Մ.Մկրտչյան 5):
Հարցազրույցին հրավիրվող անձը հարցազրույցի օրը պետք է ներկայացնի հետևյալ բնօրինակ փաստաթղթերը՝
Հարցազրույցը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձի չափը կազմում է 139 776 ՀՀ դրամ:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվություն ստանձնելու կարողություն:
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՓՈՒԼԻ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ
Հարցազրույցի փուլում ստուգվող մասնագիտական գիտելիքների եվ դրանք կիրառելու կարողությունների վերաբերյալ առաջադրանքները (հարցերը) կազմված են հետևյալ բնագավառներից (իրավական ակտերից)՝
Քաղաքացիական ծառայության նշված թափուր պաշտոնի անձնագրի էլեկտրոնային տարբերակին կարող եք ծանոթանալ www.mineconomy.am էլեկտրոնային հասցեով:
Աշխատավայրի հասցեն է՝ ք.Երևան, Կենտրոն վարչական շրջան, Մ.Մկրտչյան 5: Վարկանիշային ցուցակում գրանցված անձանց հարցազրույցի հրավիրելու համար տեղեկացնելու վերջնաժամկետի օրն է 2025 թվականի դեկտեմբերի 2-ը։
Անհրաժեշտ տեղեկությունների համար կարող եք զանգահարել Էկոնոմիկայի նախարարության անձնակազմի կառավարման վարչության 011-59-71-98 հեռախոսահամարով կամ ուղարկել հաղորդագրություն lusgrigoryan@mineconomy.am էլեկտրոնային փոստի հասցեին):