Մրցույթ՝ Կազմակերպատնտեսական բաժնում փորձագետ ներգրավելու վերաբերյալ

Հայտարարություն

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ կազմակերպատնտեսական բաժնում փորձագետ ներգրավելու վերաբերյալ

 

2025-12-02

Փորձագետը ներգրավվում է Էկոնոմիկայի նախարարության կազմակերպատնտեսական բաժնում կանոնադրական խնդիրներից բխող կոնկրետ գործառույթների իրականացման ծավալների կտրուկ ավելացման պայմանավորված:

1․ Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝

Կազմակերպատնտեսական բաժնում կանոնադրական գործառույթների շրջանակում սահմանված ժամկետներում պետք է իրականացվի ակտիվների և պարտավորությունների գույքագրման աշխատանքներ, ապրանքների, ծառայությունների համար հանձնման-ընդունման ակտերի կազմում, ինչպես նաև զեկուցագրերի, իրավական ակտերի նախագծերի, տեղեկանքների, լիազորագրերի կազմում:

2․ Փորձագետ ներգրավելու ժամկետն է 1 /մեկ/ տարի: 

3․ Աշխատանքային պարտականություններն են`

  1. Նախարարության մասնաշենքերում տեղակայված գույքի և սարքավորումների բաշխման աշխատանքներ,
  2. գրենական պիտույքների, անհրաժեշտ գույքի և սարքավորումների տրամադրում,
  3. դրանց տեղաշարժման վերահսկում և գրանցում,
  4. ակտիվների և պարտավորությունների գույքագրման աշխատանքների իրականուցում,
  5. նախարարության գույքի դուրսգրման գործընթացի իրականացում,
  6. գույքագրման արդյունքների հավաքագրում և ուսումնասիրում, դրանց վերլուծում և անմիջական ղեկավարին ներկայացում,
  7. վերլուծության հիման վրա աջակցում համապատասխան ակտերի կազմման աշխատանքներին,
  8. մասնաշենքերում տեղ գտած տեխնիկական թերությունների վերացում,
  9. հակահրդեհային և պահնորդական ծառայությունների պատշաճ իրականացման աշխատանքների վերահսկում,
  10. այցելուների Նախարարության մուտքի և ելքի կարգի վերահսկում,
  11. զեկուցագրերի, իրավական ակտերի նախագծերի, տեղեկանքների, լիազորագրերի կազմում,
  12. Նախարարության ներքին կարգա­պա­հական կանոն­ների պահպանում,
  13. աշխատանքի ընթացքում կատարել իր անմիջական ղեկավարի գրավոր և բա­նա­վոր հանձնարարականներն ու ցուցումները, որոնք մտնում են իր աշխատանքային պարտականություն­ների մեջ:

4․  Փորձագետին ներկայացվող պահանջներն են՝

  1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն.
  2. կրթություն, որակավորման աստիճանը՝ բարձրագույն կրթություն.
  3. հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ նյութատեխնիկական մատակարարման կամ կառավարման բնագավառում` երեք տարվա աշխատանքային ստաժ.
  4. ծրագրով նախատեսվող աշխատանքների իրականացման հետ կապված անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն.
  5. համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
  6. գրական հայերենի տիրապետում, օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն.
  7. պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն, տրամաբանելու և տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն։

5․ Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2025թ. դեկտեմբերի 5-ը ներառյալ:

6․ Աշխատավայրը` ք.Երևան, Մհեր Մկրտչյան 5։

7. Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարագապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում։

8․ Ընտրություն կատարելու եղանակը`

Դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի և ինքնակենսագրականների ուսումնասիրություն:

9․ Դիմող քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

  • դիմում նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
  • հայտարարություն (ձևը կցվում է) ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին,
  • տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի/ների), վկայական/ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները բնօրինակների հետ միասին, հայերեն ինքնակենսագրականներ (CV),
  • արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափի,
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը։

10․ Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով՝ նշելով, թե որ ստորաբաժանման փորձագետի պաշտոնի համար է դիմում (առանց ստորաբաժանման անվանման նշման դիմումները չեն դիտարկվի)։

11․ Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 09.30-12.30-ը (բացի շաբաթ և կիրակի օրերից)։

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Նախարարության մարդկային ռեսուրսների կառավարման վարչություն (ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5, 7-րդ հարկ, 703 սենյակ, հեռ.` 011-59-71-98, էլեկտրոնային փոստի հասցեն naslanyan@mineconomy.am):

 

Կորպորատիվ կառավարում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00