ԵԱՏՄ շրջանակներում երրորդ երկրների հետ համաձայնագրեր 

Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ արտոնյալ առևտրային ռեժիմների առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ապահովվում է ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի՝ երրորդ երկրների հետ արտոնյալ առևտրային ռեժիմների կիրառման հնարավորությունների, սակագնային և ոչ սակագնային արտոնությունների բանակցումը, համաձայնագրերի տեքստերի համաձայնեցումը՝ հաշվի առնելով ՀՀ տնտեսական շահերը և արտաքին շուկաներում ՀՀ արտադրանքի ներկայացվածության ապահովումը https://eec.eaeunion.org/comission/department/dotp/torgovye-soglasheniya/

1․ Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների, մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական ​​Հանրապետության, մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին համաձայնագիր։

Ստորագրվել է 2015 թվականի մայիսի 29-ին և ուժի մեջ է մտել 2016 թվականի հոկտեմբերի 5-ին 

2․ Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների, մի կողմից, և Իրանի Իսլամական Հանրապետության, մյուս կողմից, միջև ազատ առևտրի համաձայնագիր — ուժի մեջ է մտել 2025 թվականի մայիսի 15-ին։  

Ազատ առևտրի համաձայնագիրն ամբողջությամբ փոխարինել է 2018 թվականի մայիսի 17-ի Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների, մի կողմից, և Իրանի Իսլամական Հանրապետության, մյուս կողմից, միջև ազատ առևտրի գոտու ստեղծմանը ուղղված ժամանակավոր համաձայնագրին։

3․ «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների, մի կողմից, և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության, մյուս կողմից, միջև առևտրատնտեսական համագործակցության մասին» համաձայնագիր  — ստորագրվել է 2018 թվականի մայիսի 17-ին և ուժի մեջ է մտել 2019 թվականի հոկտեմբերի 25-ին 

4․ Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների, մի կողմից, և Ինդոնեզիայի Հանրապետության, մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրստորագրվել է 2025 թվականի դեկտեմբերի 21-ին: Ներկայումս աշխատանքներ են տարվում համաձայնագրի ուժի մեջ մտնելն ապահովելու ուղղությամբ 

5․ Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների, մի կողմից, և Մոնղոլիայի, մյուս կողմից, միջև ժամանակավոր առևտրային համաձայնագիր — ստորագրվել է 2025 թվականի հունիսի 27-ին: Ներկայումս աշխատանքներ են տարվում համաձայնագրի ուժի մեջ մտնելն ապահովելու ուղղությամբ

6․ Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների, մի կողմից, և Արաբական Միացյալ Էմիրությունների, մյուս կողմից, միջև տնտեսական գործընկերության համաձայնագիր — ստորագրվել է 2025 թվականի հունիսի 27-ին: Ներկայումս աշխատանքներ են տարվում համաձայնագրի ուժի մեջ մտնելն ապահովելու ուղղությամբ 

7․ Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների, մի կողմից, և Սերբիայի Հանրապետության, մյուս կողմից, միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր — ստորագրվել է 2019 թվականի հոկտեմբերի 25-ին և ուժի մեջ է մտել 2021 թվականի հուլիսի 10-ին 

8․ 2019 թվականի հոկտեմբերի 1-ին Սինգապուրի Հանրապետության հետ ստորագրվել են երկու համաձայնագրեր՝ Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների ու Սինգապուրի Հանրապետության միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը և Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների ու Սինգապուրի Հանրապետության միջև համապարփակ առևտրատնտեսական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը։

Ներկայումս իրականացվում են այդ համաձայնագրերի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ​​ընթացակարգերը 

Խոշոր ներդրումային ծրագրերի ուղեցույց

Կորպորատիվ կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00