ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեն հայտարարում է մրցույթ հյուրանոցային տնտեսության օբյեկտներին որակավորում տրամադրող զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միավորման ընտրության համար
19․06․2026թ․
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե), որը գտնվում է ք․ Երևան, Մհեր Մկրտչյան 5 հասցեում, հայտարարում է հյուրանոցային տնտեսության օբյեկտներին որակավորում տրամադրող զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միավորման ընտրության մրցույթ (այսուհետ՝ Մրցույթ)։
Մրցույթին մասնակցելու հայտ կարող են ներկայացնել բացառապես Հայաստանի Հանրապետությոնում գրանցված և գործող զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միավորումները։
Մրցույթին մասնակցության հայտ ներկայացնելու կարգը սահմանված է սույն հայտարության Ձև 1-ով։
Սույն հայտարարության Ձև 1-ի 2.1 կետի 2․1․9 ենթակետով տրված հայտարարությունը համարվում է Մրցույթի հայտարարության տվյալ պայմանի ակցեպտավորում։
Մրցույթի արդյունքում հավասար միավորներ հավաքելու դեպքում մրցույթի հաղթողը որոշվում է Կոմիտեի նախագահի հրամանով հաստատված մրցութային հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) որոշմամբ՝ հիմք ընդունելով դիմողի՝ Հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ հավանության արժանացած միջազգային որակավորում տրամադրող հաստատության անդամ հանդիսանալու հանգամանքը։
Զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միավորումները մրցույթի մասնակցության հայտ կարող են ներկայացնել սույն հայտարարության Ձև 2-ին համապատասխան մինչև 2026 թվականի հուլիսի 20-ը ժամը 18:00-ն` սույն հայտարարության Ձև 2-ին համապատասխան:
Հանձնաժողովի որոշման հիման վրա Կոմիտեի նախագահն ընդունում է հրաման (այսուհետ՝ Հրաման) մրցույթի հաղթող ճանաչելու մասին։ Հանձնաժողովի կողմից ընդունված որոշման արդյունքներով Կոմիտեի նախագահի հրամանն էլեկտրոնային փոստով ուղարկվում է դիմողին հանձնաժողովի կողմից որոշումը կայացնելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում։
Կոմիտեի նախագահի հրամանը մրցույթում հաղթող ճանաչված դիմողին ուղարկելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում Մրցույթում հաղթող ճանաչված դիմողի հետ կնքվում է պայմանագիր սույն հայտարարության Ձև 3-ով նախատեսված ձևով։
Հրամանի գործողությունը սկսվում է Մրցույթում հաղթած դիմողի հետ պայմանագրի կնքումից հետո և տևում է 10 (տասը) տարի։
Հեռախոս՝ 011597137
stc@mineconomy.am
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտե