Հայտերի հրավեր/CAFSEP Ծրագրի շրջանակներում OCB/G-01- Փոքր հզորության արևային ֆոտովոլտային կայանների մատակարարում, առաքում, տեղադրում, երաշխիք և տեխնիկական սպասարկում մրցույթ

Ամսաթիվ:Սեպտեմբերի 07, 2026

Դրամաշնորհ հ. և Անվանում:  9241 ARM, Հայաստան: Կլիմայական փոփոխություններին հարմարեցվող պարենային անվտանգության բարձրացման ծրագիր (CAFSEP)

Պայմանագի հ. և անվանում:  OCB/G-01, Փոքր հզորության արևային ֆոտովոլտային կայանների մատակարարում, առաքում, տեղադրում, երաշխիք և տեխնիկական սպասարկում

Առաջարկների ներկայացման վերջնաժամկետ: Հոկտեմբերի 07, 2026, ժամը 15:00 (տեղական ժամանակով) 

  1. ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը (ԷՆ) ստացել է ֆինանսավորում Ասիական զարգացման բանկից (ԱԶԲ)՝ «Հայաստան. Կլիմայական փոփոխություններին հարմարեցվող պարենային  անվտանգության բարձրացման» (CAFSEP) ծրագրի ծախսերի համար, և այն մտադիր է այդ ֆինանսավորման մի մասն օգտագործել վերը նշված պայմանագրի շրջանակներում վճարումների համար: Մրցույթին կարող են մասնակցել ԱԶԲ-ի իրավասու աղբյուր երկրներից ժամանած հայտատուները:
  2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (ԷՆ) («Գնորդ») հրավիրում է որակավորված գնորդներին ներկայացնել կնքված առաջարկներ Փոքր հզորության արևային ֆոտովոլտային կայանների մատակարարման, առաքման, տեղադրման, երաշխիքային և տեխնիկական սպասարկման համար։
  3. Բաց մրցակցային հայտարքը կանցկացվի ԱԶԲ-ի միափուլ, մեկ ծրարով ընթացակարգին համապատասխան և բաց է մրցութային փաստաթղթերում նկարագրված համապատասխան երկրների բոլոր մասնակիցների համար։
  4. Մրցույթին կարող են մասնակցել միայն մրցութային փաստաթղթերում սահմանված հետևյալ հիմնական որակավորում ունեցող իրավասու մասնակիցները:
 Հիմնական որակավորումներ Պահանջներ
(i) Պատմական ֆինանսական ցուցանիշներ Դրական զուտ արժեք վերջին տարիների համար մինչև 2025 թվականը
(ii) Նվազագույն միջին տարեկան շրջանառություն 2023-2025 թվականների ընթացքում տարեկան միջին շրջանառությունը պետք է գերազանցի 2,5 մլն․ ԱՄՆ դոլարը։
(iii) Հայտատուի փորձը Մասնակցություն որպես կապալառու, համատեղ ձեռնարկության գործընկեր կամ ենթակապալառու՝ վերջին հինգ (5) տարիների ընթացքում կնքված առնվազն երկու (2) նմանատիպ պայմանագրերում, որոնցից յուրաքանչյուրը ներառում է էլեկտրացանցին միացված արևային ֆոտովոլտային համակարգերի նախագծումը, մատակարարումը, տեղափոխումը, տեղադրումը և շահագործման հանձնումը, ընդ որում՝ պայմանագրի արժեքը կազմում է առաջարկվող գնի առնվազն 80%-ը, կամ տեղադրված հզորությունը՝ յուրաքանչյուր պայմանագրի մասով առնվազն 300 կՎտ
(iv) Հիմնական գործունեության ոլորտում փորձառություն Մրցույթի մասնակիցը պետք է ցուցադրի շրջակա միջավայրի և սոցիալական պաշտպանության պահանջների կիրառման և դրանց համապատասխանության ապահովման փորձ՝ համաձայն Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) «Պաշտպանության քաղաքականության հայտարարագրի» (2009 թ.), այդ թվում՝ նմանատիպ պայմանագրերի շրջանակներում շրջակա միջավայրի վերաբերյալ պատշաճ ուսումնասիրության հաշվետվությունների (EDDR), շինարարական աշխատանքների վարման կանոնագրքի (CCoP), ինչպես նաև սահմանված մեղմացնող և մշտադիտարկման միջոցառումների իրականացման մասով։
(v) Շրջակա միջավայրի, առողջության և անվտանգության (EHS) փաստաթղթեր Մրցույթի մասնակիցը պետք է ներկայացնի պայմանագրի կատարմանն առնչվող՝ շրջակա միջավայրի պահպանության, առողջության և անվտանգության (EHS) վերաբերյալ իր ներքին քաղաքականություններն ու ընթացակարգերը՝ ցուցադրելով EHS ռիսկերը բացահայտելու, կանխարգելելու, դրանց ազդեցությունը մեղմելու և դրանք կառավարելու իր ինստիտուցիոնալ կարողությունները։ Մասնակիցը պարտավոր է պահպանել EHS-ին վերաբերող բոլոր կիրառելի պահանջները, այդ թվում՝ մրցութային փաստաթղթերում ներառված՝ Շրջակա միջավայրի պահպանության ոլորտում պատշաճ ուսումնասիրության հաշվետվությամբ (EDDR) և Շինարարական գործունեության կանոնագրքով (CCoP) սահմանված՝ ազդեցության մեղմման և մշտադիտարկման միջոցառումները։
(vi) Շրջակա միջավայրի, առողջության և անվտանգության գծով մասնագիտացված անձնակազմ Հայտատուն պետք է առաջարկի համապատասխան որակավորում ունեցող և փորձառու EHS նվիրված անձնակազմ պայմանագրի իրականացման համար: Առաջարկը պետք է ներառի առաջարկվող EHS անձնակազմի ինքնակենսագրություն(ներ), որոնք ցույց կտան համապատասխան որակավորումը, վերապատրաստումը և փորձը շրջակա միջավայրի, առողջության և անվտանգության ռիսկերի կառավարման, ինչպես նաև նմանատիպ պայմանագրերի շրջանակներում կիրառելի շրջակա միջավայրի և սոցիալական պաշտպանության պահանջները կիրարկելու գործում:

         5.  Լրացուցիչ տեղեկություններ ստանալու և մրցութային փաստաթղթերը ուսումնասիրելու համար մասնակիցները պետք է կապվեն:

        Անուն:Ազատ Թովմասյան

       Հասցե:5, Մհեր Մկրտչյան փող., Երևան, Հայաստան 

       Հեռախոս:+(374)-11-597-284

        Էլ-փոստ: azata.tovmasyan@mineconomy.am  և/կամ tazat58@yahoo.com

        6. «OCB/G-01, Փոքր հզորության արևային ֆոտովոլտային կայանների մատակարարում, առաքում, տեղադրում, երաշխիք և տեխնիկական սպասարկում» մրցութային փաստաթղթերի անգլերեն էլեկտրոնային տարբերակը անվճար հասանելի է վերը նշված կոնտակտային անձին դիմելու դեպքում։

       7.     Ձեր հայտը պետք է ներկայացվի:

  • ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն (ԷՆ) հասցեով (5, Մհեր Մկրտչյան փող., Երևան, Հայաստան )  
  • վերջնաժամկետին կամ դրանից առաջ: Հոկտեմբերի 07, 2026
  • մրցույթային փաստաթղթերում նկարագրված առաջարկի ապահովագրության երաշխիքի հետ միասին.

Հայտերը կբացվեն առաջարկների ներկայացման վերջնաժամկետից անմիջապես հետո՝ այն մասնակիցների ներկայացուցիչների ներկայությամբ, ովքեր կցանկանան մասնակցել։

Խոշոր ներդրումային ծրագրերի ուղեցույց

Կորպորատիվ կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00