ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել են 2027-2029թթ․ ՄԺԾԾ հայտերի քննարկումները քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և ոլորտային կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ

10 Հուլիսի, 2026

«ՀՀ վարչապետի 2026 թվականի հունվարի 8-ի «ՀՀ 2027 թվականի բյուջետային գործընթացն սկսելու մասին» N 8-Ա որոշմամբ հաստատված ժամանակացույցի 21-րդ կետի պահանջների համաձայն՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում 2026 թվականի մայիս-հունիս ամիսներին կազմակերպվել են քննարկումներ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և ոլորտային կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող պետական աջակցության ծրագրերի մեծածավալ և բազմաոլորտ բնույթը հաշվի առնելով՝ գյուղատնտեսության գյուղատնտեսության ոլորտի բյուջետային ծրագրերը քննարկվել են մայիսի 29-ին,  տնտեսական ոլորտների բյուջետային ծրագրերը՝ հունիսի 1-ին։

Յուրաքանչյուր քննարկմանը մասնակցել են համապատասխան ոլորտում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների, միությունների, ասոցիացիաների, ֆեդերացիաների, ֆինանսական կազմակերպությունների և մասնագիտական ոլորտային ընկերությունների ներկայացուցիչներ։

Քննարկումներին, մասնավորապես, մասնակցել են Խաղողագործների միության, Հայաստանում տոհմային ոչխարաբույծների ասոցիացիայի, «Բիզնեսի օրենսդրական աջակցություն» կազմակերպության, Սերմեր և տնկանյութեր արտադրողների ասոցիացիայի, Հայկական ագրարագյուղացիական միավորում հասարակական կազմակերպության, Հայաստանի պանրագործների միության, Տուրիզմի միացյալ ֆեդերացիայի, «Արդշինբանկ» ՓԲԸ-ի, «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի, «Արարատբանկ» ԲԲԸ-ի, «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի, «Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ի, Սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների հայկական կենտրոնի և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Նշված ոլորտները համակարգող նախարարի տեղակալների, պետական աջակցության ծրագրերը համակարգող ստորաբաժանումների ղեկավարների և Ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչության պետի կողմից ներկայացվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության 2027-2029 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի հայտերը, ծախսերի հիմնական ուղղությունները, ինչպես նաև նախատեսվող նոր նախաձեռնությունները։

Քննարկումների ընթացքում մասնակիցների կողմից ներկայացվել են հարցադրումներ և առաջարկություններ ՀՀ էկոնոմիկայի նախարարության համակարգման ոլորտներում իրականացվող պետական աջակցության ծրագրերի, դրանց առանձին դրույթների, կիրառման առանձնահատկությունների և բյուջետային հայտերով ներկայացված նոր նախաձեռնությունների վերաբերյալ։

Առաջարկությունները հիմնականում վերաբերել են ոլորտային ծրագրերի նախագծման փուլում համապատասխան հասարակական և մասնագիտական կազմակերպությունների ներգրավմանը, ոլորտային ռազմավարությունների և ծրագրային միջոցառումների բյուջետավորմանը, ինչպես նաև պետական աջակցության ծրագրերի արդյունավետության բարձրացմանը։

Հետագայում քննարկումների ընթացքում հնչեցված բոլոր առաջարկությունները լրացուցիչ քննարկվել են նախարարության համապատասխան մասնագիտական ստորաբաժանումների հետ։ Ներկայացված առաջարկությունների մի մասը, գնահատվելով նպատակահարմար և հիմնավորված, ներառվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության 2027-2029 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի հայտերում»։ Հայտերը տեղադրված են ՀՀ էկոնոմիկայի նախարարության կայքէջի «Բյուջե» հատվածում՝ հետևյալ հղումով։  

 

 

Խոշոր ներդրումային ծրագրերի ուղեցույց

Կորպորատիվ կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00