«Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» (Americas Competitiveness Exchange) ծրագիր

«Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» (Americas Competitiveness Exchange / ACE) ծրագիրը Ամերիկյան պետությունների կազմակերպության բարձր մակարդակի խոշոր նախաձեռնություններից է և հանդիսանում է տնտեսական զարգացման, նորարարության և ձեռնարկատիրության առաջատար միջազգային հարթակներից մեկը։

Ծրագիրն անցկացվում է յուրաքանչյուր տարի երկու անգամ՝ մեկը ԱՄՆ-ում, իսկ մյուսը՝ այլ երկրում։ Մինչ օրս ԱՄՆ-ից դուրս այն անցկացվել է Մեքսիկայում, Արգենտինայում, Կանադայում, Գերմանիայում, Իսրայելում, Չիլիում և Էկվադորում։ Ծրագիրը հյուրընկալելու համար երկրները հայտ են ներկայացնում սովորաբար միջոցառումից 1–2 տարի առաջ, իսկ նախապատրաստական գործընթացը տևում է առնվազն 8 ամիս։ Ծրագրի տևողությունը սովորաբար 6 օր է։

Ծրագրին սովորաբար մասնակցում է մինչև 70 բարձրաստիճան ներկայացուցիչ՝ նախարարներ, փոխնախարարներ, խոշոր ընկերությունների գործադիր տնօրեններ, առևտրային պալատների ղեկավարներ, ձեռնարկատերեր և ակադեմիական ոլորտի ներկայացուցիչներ։ 2014 թվականից ի վեր, տարին երկու անգամ անցկացվող ծրագրին հարյուրավոր դիմորդներից ընտրվում են շուրջ 50 համաշխարհային և տարածաշրջանային առաջնորդներ, որոնց հնարավորություն է ընձեռվում ստեղծել և ընդլայնել գործարար կապեր, առաջ մղել իրենց երկրների տնտեսական նախաձեռնությունները և զարգացնել համագործակցությունը բիզնեսի, պետական կառույցների և գիտակրթական հաստատությունների միջև։

2024թ. սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» (ACE) ծրագիրը անցկացվել է Երևանում։ Միջոցառմանը մասնակցել են շուրջ 50 բարձրաստիճան պետական պաշտոնյաներ, քաղաքականություն մշակողներ և բիզնեսի ու ակադեմիական ոլորտների ներկայացուցիչներ։

Ծրագրի անցկացումը Հայաստանում նպաստել է միջազգային տնտեսական համագործակցության ընդլայնմանը։ Մասնավորապես՝

• նոր գործարար կապերի ձևավորմանը և ներդրումային ու առևտրային համագործակցության հնարավորությունների ստեղծմանը Ամերիկայի երկրների հետ,
• տնտեսական զարգացման ոլորտում լավագույն փորձի փոխանակմանը և ձեռնարկատիրության խթանմանը,
• կապիտալ ներդրումների և միջազգային գործընկերությունների խրախուսմանը,
• արդյունաբերության, պետական կառույցների և կրթական հաստատությունների միջև համագործակցության զարգացմանը,
• առևտրի ծավալների ավելացման հնարավորությունների ստեղծմանը։

Հայաստանը հանդիսանում է ծրագրի շահառու երկիր և մասնակցում է ծրագրի տարբեր միջոցառումներին։ Մասնավորապես՝

• 2024թ. մայիսին Հայաստանի ներկայացուցիչները մասնակցել են ԱՄՆ Միչիգան նահանգի Դեթրոյթ քաղաքում անցկացված ACE ծրագրին,
• 2025թ. ապրիլի 27-ից մայիսի 2-ը Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է ԱՄՆ Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքում անցկացված ACE ծրագրին։

Հայաստանի մասնակցությունը ACE ծրագրին հնարավորություն է տալիս ներկայացնել երկրի տնտեսական և ներդրումային հնարավորությունները, խթանել միջազգային համագործակցությունը նորարարության և ձեռնարկատիրության ոլորտներում, ինչպես նաև զարգացնել տնտեսական և առևտրային կապերը Ամերիկայի երկրների հետ։

 

Խոշոր ներդրումային ծրագրերի ուղեցույց

Կորպորատիվ կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00