ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հրապարակման ամսաթիվ՝ Հոկտեմբերի 16, 2025թ․
Ներածություն
Խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության միջգերատեսչական մրցութային հանձնաժողովը (Հանձնաժողով), որի կազմը և աշխատակարգը սահմանված են Հայաստանի Հանրապետության վարչապետի 28․07․2025թ․ N 670-L որոշմամբ, հրապարակում է խաղային գործունեության կարգավորման օպերատորի (Օպերատոր) ընտրության ընթացակարգի հայտարարությունը (Հայտարարություն): Օպերատորի ընտրության ընթացակարգի հայտարարության արդյունքներով հաղթող ճանաչված հայտատուն պարտավոր է Հայաստանի Հանրապետությունում ստեղծել նոր կազմակերպություն, որի հետ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն (Վերահսկող մարմին) մտադիր է 15 տարի ժամկետով պայմանագիր կնքել՝ օրենքով Օպերատորի վրա դրված գործառույթների իրագործումն ապահովելու նպատակով։ Օպերատորի ֆինանսավորումն իրականացվելու է ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների միջոցների հաշվին։
Համաձայն «Խաղային գործունեության կարգավորման մասին» ՀՀ օրենքի՝ Օպերատորին վերապահվելու են հետևյալ գործառույթները՝
Օպերատորի ընտրությունն իրականացվելու է բաց մրցույթի հիման վրա՝ ընտրության և դրա վրա ազդեցություն ունեցող այլ գործընթացների մրցակցային, թափանցիկ, հրապարակային և ոչ խտրական հիմունքներով կազմակերպման, ինչպես նաև իրավաբանական անձի համար, անկախ նրա՝ օտարերկրյա կազմակերպություն լինելու հանգամանքից՝ օպերատորի ընտրության գործընթացին մասնակցելու հավասար հնարավորության ապահովման սկզբունքների պահպանմամբ։
Օպերատորի ընտրության մրցույթի անցկացման նպատակը Հայաստանի Հանրապետությունում նոր ներդրվող՝ խաղային գործունեության կազմակերպման ոլորտի նկատմամբ վերահսկողական պատշաճ համակարգի ամրապնդումը և հետագա արդյունավետ գործունեությունն ապահովելն է։
Նախքան Հայտարարությունը հրապարակվելը Վերահսկող մարմինն իրականացրել է խաղային ոլորտում գործունեություն ծավալող անձանց և այլ շահագրգիռ սուբյեկտների հետ նախնական հաղորդակցում, որը ներառել է կարիքների վերհանումը, մրցույթի նպատակների, ժամկետների քննարկումը, օպերատորի գործունեության տեխնիկածրագրային և ֆինանսական հատվածների քննարկումը, մրցույթին հավանական մասնակցության հետաքրքրության գնահատումը և այլ հարցեր։
Հայտարարությունը նախատեսված է բացառապես պոտենցիալ հայտատուների կողմից ընտրության ընթացակարգում օգտագործելու համար՝ որակավորման հայտերը պատրաստելու և ներկայացնելու նպատակով:
Սույն հայտարարությունը հաստատվել է Հանձնաժողովի 13.10.2025թ․ որոշմամբ։
Հանձնաժողովի գտնվելու վայրն է՝ ՀՀ, ք․Երևան, Մ․ Խորենացի, 3, 7։
Օպերատորի ընտրության ընթացակարգի ծածկագիրն է՝ GARO-S-25-01։
Ընտրության ընթացակարգն իրականացնելու համար կոնտակտային անձը Հանձնաժողովի քարտուղարն է՝ Մարիաննա Ուդումյան (էլ․ փոստ՝ mariana_udumyan@taxservice.am, հեռ․՝ (+374) 30 42 91))։
Որակավորման հայտերը և կից փաստաթղթերը դիմումատուները կարող են ներկայացնել հայերեն, ռուսերեն կամ անգլերեն։ Հայերենը, ռուսերենը և անգլերենը Օպերատորի ընտրության ընթացակարգի պաշտոնական լեզուներն են։
Որակավորման հայտերը պետք է ներկայացվեն առձեռն՝ թղթային տարբերակով ՀՀ, ք, Երևան, Դեղատան 3։ Որակավորման հայտերի ներկայացման վերջնաժամկետը 40 (քառասուն) օր է՝ հաշված սույն Հայտարարության հրապարակման օրվանից, որը լրանում է 2025 թվականի նոյեմբերի 25-ին ժամը 18։00-ին։
Որակավորման հայտերը բացվելու են Հանձնաժողովի նիստում, որը տեղի է ունենալու որակավորման հայտերի ներկայացման վերջնաժամկետին հաջորդող առաջին աշխատանքային օրը՝ 2025 թվականի նոյեմբերի 26-ին ժամը 16։00-ին։ Որակավորման հայտերի բացման նիստը տեղի է ունենալու Հանձնաժողովի գտնվելու վայրում՝ ՀՀ, ք․ Երևան, Մ․ Խորենացի 3, 7։
Որակավորման հայտերում դիմումատուներն իրավունք ունեն փոփոխություններ կատարելու մինչև որակավորման հայտերի ներկայացման վերջնաժամկետը՝ 2025 թվականի նոյեմբերի 25-ը ժամը 18։00-ն։ Որակավորման հայտերի փոփոխությունները կարող են ներկայացվել միայն առձեռն՝ թղթային եղանակով ք. Երևան, Դեղատան 3։ Փոփոխված կամ լրացված հայտը պարունակող ծրարի կամ փոստային արկղի վրա պետք է լինի նշագրում՝ «ՓՈՓՈԽՈՒՄ» կամ «ԼՐԱՑՈՒՄ»։
Հայտարարության հետ հրապարակվում է նաև Որակավորման հարցումը՝ իր հավելվածներով՝
ՀԱՎԵԼՎԱԾ 1. Տեղեկատվական թերթիկ
ՀԱՎԵԼՎԱԾ 2. Կողմնորոշիչ ժամանակացույց
ՀԱՎԵԼՎԱԾ 3. Հայտատուի գործարար ծրագիրը
ՀԱՎԵԼՎԱԾ 4. Հայտատուներին ներկայացվող ընդհանուր պահանջները
ՀԱՎԵԼՎԱԾ 5. Որակավորման չափանիշները
ՀԱՎԵԼՎԱԾ 6. Որակավորման հայտի բովանդակությունը
ՀԱՎԵԼՎԱԾ 7. Գաղտնիության նախաձեռնության ձևը
ՀԱՎԵԼՎԱԾ 8․ Հուսալի բանկերին ներկայացվող պահանջները
ՀԱՎԵԼՎԱԾ 9․ Սահմանումներ