Մտավոր սեփականության գրասենյակի ապրանքային նշանների և աշխարհագրական նշումների փորձաքննության բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիրը՝ 23-Գ34․1-18․2-Մ2-9) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցնելու մասին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ` Նախարարություն) հայտարարում է`

Նախարարությունում քաղաքացիական ծառայության հետևյալ թափուր պաշտոնը

որոշակի ժամկետով զբաղեցնելու մասին

 

Էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի ապրանքային նշանների և աշխարհագրական նշումների փորձաքննության բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիրը՝ 23-Գ34․1-18․2-Մ2-9)

  1. Իրականացնում է ազգային ընթացակարգով ստացված ապրանքային նշանների գրանցման դեմ ներկայացված առարկությունների և դիտողությունների, ինչպես նաև աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների և երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցման դեմ ներկայացված առարկությունների քննարկումը և համապատասխան որոշման նախապատրաստումը,
  2. Իրականացնում է ազգային ընթացակարգով ստացված ապրանքային նշանների հայտերի, աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների և երաշխավորված ավանդական արտադրանքի ըստ էության փորձաքննությունը,
  3. Իրականացնում է ազգային ընթացակարգով ստացված ապրանքային նշանների հայտերի, աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների և երաշխավորված ավանդական արտադրանքի ըստ էության փորձաքննության արդյունքների հիման վրա համապատասխան ծանուցումների կամ որոշումների նախապատրաստումը,
  4. Իրականացնում է ապրանքային նշանների գրանցումը մերժելու կամ մասնակի գրանցման մասին որոշումների վերաբերյալ կրկնական փորձաքննություն անցկացնելու մասին ներկայացված դիմումների քննարկումը և համապատասխան որոշման նախապատրաստումը,
  5. Իրականացնում է ապրանքային նշանների‚ աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների‚ երաշխավորված ավանդական արտադրանքի հայտերը պետական գրանցամատյան ուղարկելու‚ հետ կանչելու և արխիվացնելու հետ կապված աշխատանքները,
  6. Իրականացնում է Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն)  ապրանքային նշանների և Միության ապրանքի ծագման տեղանունների հայտերի գրանցումը,
  7. Իրականացնում է Միության ապրանքային նշանների և Միության ապրանքի ծագման տեղանունների հայտերի նախնական փորձաքննությունը,
  8. Իրականացնում է Միության ապրանքային նշանների և Միության ապրանքի ծագման տեղանունների հայտերի նախնական            փորձաքննության արդյունքների հիման վրա ծանուցումների կամ որոշումների նախապատրաստումը,
  9. Իրականացնում է Միության ապրանքային նշանների և Միության ապրանքի ծագման տեղանունների հայտերի Միության պաշտոնական կայքում հրապարակման հետ կապված աշխատանքները,

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝

  • բարձրագույն կրթու­թյուն,
  • հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավունքի բնագավառում` երեք տարվա աշխատանքային ստաժ,
  • գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ,
  • պաշտոնի անձնագրով սահմանված ընդհանրական և ընտրանքային կոմպետենցիաների տիրապետում:

Աշխատավարձի չափը՝ 212309 (երկու հարյուր տասներկու հազար երեք հարյուր ինը) դրամ:

Նշված պաշտոնն զբաղեցվում է որոշակի ժամկետով՝ մինչև ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու՝ օրենքով սահմանված հիմքի վերացումը՝ այդ թվում՝ վաղաժամկետ։

Ընտրությունն կատարվելու է դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրության եղանակով. անհրաժեշտության դեպքում կարող է անցկացվել հարցազրույց:

Դիմող ՀՀ քաղաքացիները Նախարարություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

  • գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
  • անձնագրի կամ անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
  • դիպլոմ(ներ)ի պատճեն(ներ)ը,
  • աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթ(եր)ի պատճեն(ներ),
  • զինվորական գրքույկի պատճենը (նշված փաստաթուղթը ներկայացնում են արական սեռի անձինք),
  • մեկ լուսանկար՝ 3X4 չափսի։

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` անձամբ կամ էլեկտրոնային հասցեով՝ ժամը 9.30-ից մինչև 12.30-ը։ Նշված ժամկետում պահանջվող փաստաթղթերի ամբողջ փաթեթը չներկայացնելու դեպքում տվյալ թեկնածությունը նշված պաշտոնի համար չի քննարկվելու:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 2022 թվականի հունիսի 21-ը:

ՀՀ քաղաքացիները Նախարարությունում քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար կարող են դիմել Նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Մ. Մկրտչյան 5, հեռ. 011-59-71-95, 011-59-71-98, էլ-փոստ՝ naslanyan@mineconomy.am/):

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00