Աջակցություն ղեկավարման ու կառավարման բարելավմանը (ՍԻԳՄԱ) Եվրոպական հանձնաժողովի ու Տնտեսական համագործակցության ու զարգացման կազմակերպության համատեղ նախաձեռնությունն է, որը հիմնականում ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից: Այն պահանջարկի վրա հիմնված գործիք է, որն օգնում է հզորացնել ավելի լավ պետական կառավարման հիմքերը` այդպիսով աջակցելով սոցիալ-տնտեսական զարգացմանը: ՍԻԳՄԱ-ն աջակցություն է տրամադրում 6 առաջնային ոլորտներում. Հանրային ոլորտի կառավարման բարեփոխումների ռազմավարական շրջանակ, Քաղաքականության զարգացում ու համակարգում, պետական ծառայություն ու մարդկային ռեսուրսների կառավարում, հաշվետվողականություն, ծառայությունների մատուցում, պետական ֆինանսական կառավարում, արտաքին աուդիտ ու պետական գնումներ:
Ծրագրերը կարող են նախաձեռնվել գործընկերների, ԵՀ կամ ՍԻԳՄԱ կողմից` որպես պատասխան պետության հատուկ կարիքներին ու առաջնայնություններին: Յուրաքանչյուր ծրագրի համար մեկ բացարձակ պահանջ է, որ այն արտացոլի ՍԻԳՄԱ ծրագրի բարեփոխումների առաջնայնությունները և աջակցում է հասնել ԵՀ ինստիտուցիոնալ կառուցման նպատակներին:
ՍԻԳՄԱ-ն աջակցում է բարելավել ղեկավարումն ու կառավարումը հետևյալ մեթոդներով.
ՍԻԳՄԱ նախաձեռնության շրջանակում Հայաստանում իրականացված հիմնական ծրագրերը (2008–2025)
Աջակցություն Վերահսկիչ պալատի ռազմավարական զարգացման ծրագրի մշակմանը — 2008–2010
Աջակցություն պետական ներքին ֆինանսական վերահսկողության քաղաքականության փաստաթղթի մշակմանը — 2008–2010
Պետական ներքին ֆինանսական վերահսկողության բացերի վերլուծություն — 2008–2010
Պետական ներքին ֆինանսական վերահսկողության թեմայով աշխատաժողով բարձրաստիճան պաշտոնյաների համար — 2008–2010
Աջակցություն քաղաքացիական ծառայության համակարգի և վարչական իրավական շրջանակի բարելավմանը — 2008–2010
Քաղաքացիական ծառայության համակարգի գնահատում — 2008–2010
Աջակցություն պետական գնումների համակարգի բարեփոխումներին — 2008–2010
Աջակցություն պետական գնումների և կոնցեսիաների / պետություն-մասնավոր հատված համագործակցության բարեփոխումներին — 2008–2010
Աջակցություն գործարար գործունեության լիցենզավորման համակարգի պարզեցմանը — 2008–2010
Աջակցություն Վերահսկիչ պալատին ռազմավարական զարգացման ծրագրի իրականացմանը — 2011–2014
Աջակցություն Ֆինանսների նախարարությանը պետական ներքին ֆինանսական վերահսկողության քաղաքականության իրականացմանը — 2011–2014
Պետական գնումների համակարգի համապարփակ գնահատում — 2011–2014
Աջակցություն պետական գնումների համակարգի բարեփոխումներին — 2011–2014
Աջակցություն պետական գնումների և պետություն-մասնավոր հատված համագործակցության բարեփոխումներին — 2011–2014
Աջակցություն հանրային կառավարման բարեփոխումների գործընթացին — 2011–2014
Աջակցություն Քաղաքացիական ծառայության խորհրդին քաղաքացիական ծառայության համակարգի բարեփոխմանը — 2011–2014
Աջակցություն Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին վարքագծի նորմերի մշակման հարցում — 2011–2014
Աջակցություն Ֆինանսների նախարարությանը պետական գնումների օրենսդրության բարեփոխման հարցում — 2011–2014
Հայաստանի հանրային կառավարման ելակետային գնահատման զեկույց (Baseline Measurement Report) — 2019
Հանրային կառավարման սկզբունքների կիրառման և գնահատման գործընթաց — 2019–2021
Աջակցություն հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության իրականացմանը — 2021–առ այսօր
Աջակցություն ռազմավարական պլանավորման և քաղաքականության համակարգման համակարգի զարգացմանը — 2021–առ այսօր
Աջակցություն քաղաքացիական ծառայության որակի կառավարման մեխանիզմների զարգացմանը — 2021–առ այսօր
Աջակցություն Ազգային ժողովին զբաղվածության հարաբերությունների օրենսդրության մոտարկման հարցում — 2022–առ այսօր
Աջակցություն Վերահսկիչ պալատին ռազմավարական զարգացման ծրագրի իրականացման գործընթացում — 2022–առ այսօր
Հայաստանի հանրային կառավարման համակարգի համապարփակ գնահատում («Public Administration in Armenia 2025») — 2024–2025
Աջակցություն հանրային կառավարման բարեփոխումների նոր ռազմավարության (2026–2030) մշակման գործընթացին — 2024–2025
Լրացուցիչ տեղեկատվություն