Մոսկվայում քննարկվում են ռուսաստանյան շուկայում հայկական սննդամթերքի առաջմղման և արտահանումների ընդլայնման հնարավորությունները

09 Փետրվարի, 2022

Նախարարի տեղակալ Արման Խոջոյանի գլխավորած պատվիրակության՝ Մոսկվա կատարած այցի շրջանակում կազմակերպվել են մի շարք հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվել են ռուսաստանյան շուկայում հայկական սննդամթերքի առաջմղման և արտահանումների ընդլայնման հնարավորությունները։

Փետրվարի 8-ին ցուցահանդեսի Հայաստանի տաղավարի գլխավոր տնօրեն Արտյոմ Մուսայելյանի նախաձեռնությամբ, ՀՀ էկոնոմիկայի նախարարության ու ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանության ակտիվ աջակցությամբ կազմակերպվել է կլոր սեղան ցուցահանդեսի մասնակիցների հետ, որը նվիրված էր Ռուսաստանի Դաշնությունում հայկական արտադրանքի առաջմղմանը։

Հանդիպման ընթացքում ներկայացվել են Հայաստանի նորացված տաղավարը և ավելի ծավալուն ռեսուրսները՝ նախատեսված հայկական ապրանքների ու ապրանքանիշերի առաջմղման և հանրահռչակման համար։

Քննարկվել են առևտրատնտեսական առանձին կառույցների հետ առնչվելիս առաջացող արդիական հարցերը, ինչպես նաև մի շարք կարևոր խնդիրների լուծման ուղիները, որոնց բախվում են օտարերկրյա ընկերությունների ներկայացուցիչները բիզնես գործունեություն իրականացնելու ընթացքում։

Կլոր սեղանին հաջորդել է աշխատաժողով, որի ընթացքում մասնակիցները անմիջական մթնոլորտում հնարավորություն են ունեցել մտքեր փոխանակել տարբեր խնդիրների շուրջ։

Այցի շրջանակում Արման Խոջոյանը հանդիպել է սննդամթերքի մանրածախ X5 Retail Group ռուսաստանյան ընկերության միջազգային համագործակցության գծով տնօրեն Մարիա Էքսլերի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մանրածախ շուկայում հայկական ապրանքների տեսականու ընդլայնման և մատակարարման խոչընդոտների վերացմանը վերաբերող հարցեր։

Այցի շրջանակում փոխնախարար Արման Խոջոյանը հանդիպում է ունեցել նաև ԵՏՀ արդյունաբերական և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Արտակ Քամալյանի և գյուղատնտեսության դեպարտամենտի ներկայացուցիչների հետ, քննարկվել են սերմնարտադրության և օրգանական արտադրությանն առնչվող հարցեր։

Հայկական պատվիրակության անդամ, ՀՀ ԷՆ Արդյունաբերության զարգացման վարչության պետ Արմեն Եգանյանը հանդիպում է ունեցել ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության ավտոմոբիլային արդյունաբերության և երկաթուղային մեքենաշինության դեպարտամենտի տնօրենի տեղակալ Տիգրան Փարսադանյանի հետ։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանում ավտոմեքենաների էլեկտրոնային անձնագրերի ներդրմանն առնչվող հարցեր։

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00