Հանդիպում-քննարկում՝ նվիրված Եվրոպական հանձնաժողովի Տեխնիկական աջակցության և տեղեկատվության փոխանակման (Թայեքս) գործիքի կիրառելիությանը

13 Հունիսի, 2023

 ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հունիսի 12-ին Եվրամիության հետ տնտեսական համագործակցության վարչության նախաձեռնությամբ կազմակերպվել էր Եվրոպական հանձնաժողովի Տեխնիկական աջակցության և տեղեկատվության փոխանակման (Թայեքս) գործիքի կիրառելիությանը նվիրված հանդիպում-քննարկում, որին մասնակցել են ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների աշխատակիցները։

 Հանդիպմանը բացման խոսքով հանդես են եկել նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը և Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ԵՄ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման Թայեքս և Թվինինգ ծրագրերի պատասխանատու Քրիստինա Ֆեռնանդեսը։

 Միջոցառման ընթացքում քննարկվել են ԵՄ օժանդակության Թայեքս գործիքի կիրառելիության անհրաժեշտությունը և հնարավորությունները։ Մասնավորապես, մասնակիցներին ներկայացվել են ԵՄ աջակցության Թայեքս գործիքը, վերջինիս կիրառման հնարավորությունները, Թայեքս հայտադիմումների մշակման, ձևավորման, ստուգման ընթացակարգերը, հայտադիմումների ընթացքի հսկողության, ծրագրերի իրականացման որակի ընդհանուր մշտադիտարկման և տեղեկատվության տարածման գործընթացները: 

 

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00