Նախարար Վահան Քերոբյանը մասնակցել է ուզբեկա֊հայկական գործարար համաժողովին

07 Օգոստոսի, 2023

Նախարար Վահան Քերոբյանը օգոստոսի 4-ին մասնակցել է ուզբեկա֊հայկական գործարար համաժողովին, որն անցկացվել է Առևտրատնտեսական հարցերով համագործակցության հայ-ուզբեկական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստի շրջանակում։ Համաժողովին ներկա են եղել Հայաստանից Տաշքենդ ժամանած էներգետիկայի, զբոսաշրջության, առևտրի, արդյունաբերության և այլ ոլորտներ ներկայացնող գործարարներ։

Նախարարն իր ելույթում ներկայացրել է ՀՀ տնտեսության ոլորտի հիմնական ցուցանիշները և նշել, որ Հայաստանում 2022 թ․ գրանցվել է 12,6% տնտեսական աճ, իսկ այս տարվա առաջին կիսամյակում այդ ցուցանիշը կազմել է 11,4%։

«Օտարերկրյա ուղիղ ներդրումները գերազանցել են 1 մլրդ դոլարը, որը կազմում է ՀՆԱ-ի 5%-ից ավելին, իսկ ընդհանուր ներդրումները կազմել են 4,2 մլրդ դոլար, որը համապատասխան է ՀՆԱ 22%-ին։ Նախորդ տարվա ընթացքում ՀՀ-ում բացվել է մոտավորապես 12500 ընկերություն, որոնց գրեթե կեսը ունեցել են օտարերկրյա ներդրողներ, ինչը վկայում է այն մասին, որ Հայաստանը բաց է օտարերկրյա ներդրումների համար» ֊ նշել է Վահան Քերոբյանը։

Համաժողովի ընթացքում գործարարները և պետության ներկայացուցիչները ակտիվ քննարկումներ են ունեցել արտահանման, ներմուծման և ներդրումների իրականացման շուրջ։

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00