Ծաղկաձորում անց է կացվել «Տոհմային գործի վարում և պետական օժանդակության ծրագրեր» դասընթացը

30 Հոկտեմբերի, 2023

Հոկտեմբերի 27-28-ին Ծաղկաձորում անց է կացվել «Տոհմային գործի վարում և պետական օժանդակության ծրագրեր» դասընթացը, որը կազմակերպվել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի համատեղ նախաձեռնությամբ։

Միջոցառման նպատակն էր Սյունիքի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի և Շիրակի ֆերմերներին ներկայացնել սկզբնական անասնաբուծական հաշվառումը և տոհմային հաշվառման սկզբունքները, ինչպես նան անասնաբուծության ոլորտում իրականացվող պետական աջակցության ծրագրերը և դրանցից օգտվելու հնարավորությունները։

Սեմինարին ողջույնի խոսքով հանդես է եկել Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Աշխեն Շիրվանյանը։ «Այս դասընթացը նախաձեռնելիս մենք հատկապես կարևորել ենք տոհմային գործի վարման հետ կապված իրազեկման աշխատանքների իրականացումը, որպեսզի տոհմային կենդանիներ ներմուծող ֆերմերները տեղեկանան տոհմային գործի վարման մեխանիզմներին և սկզբունքներին», - նշել է Աշխեն Շիրվանյանը։

Սեմինարն անց է կացվել Էկոնոմիկայի նախարարության «ՀՀ-ում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման» և «Փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման», ինչպես նաև ՌԶԳ-ի «Անասնապահության զարգացում Հայաստանում հարավ-հյուսիս 2» և «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրերի շրջանակներում։

 

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00