Երևանում մեկնարկել է «Գիտության և գործարարության օրեր-2023» երկօրյա համաժողովը

04 Դեկտեմբերի, 2023

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 1-ին Երևանում մեկնարկել է «Գիտության և գործարարության օրեր-2023» երկօրյա համաժողովը: Այս տարի համաժողովի պատվավոր հյուրն է աշխարհահռչակ փիլիսոփա, գրող և գիտնական Նասիմ Նիկոլաս Թալեբը։

Համաժողովին ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, առցանց ուղերձով համաժողովի մասնակիցներին ողջունել է Նոբելյան մրցանակիր, պրոֆեսոր, «Գիտության և գործարարության օրեր-2022»-ի պատվավոր հյուր Արդեմ Փաթափությանը։

«Մեր այս նախաձեռնության նպատակն է մեկ հարկի տակ համախմբել ձեռներեցներին և գործարարներին, գիտնականներին և հետազոտողներին, ինչպես նաև պետական պաշտոնյաներին, որպեսզի միասին մտքերի բախման շնորհիվ ավելի լավ հասկանանք, թե ինչ քայլեր է անհրաժեշտ իրականացնել, որպեսզի ունենանք գիտելիքահեն, ունիկալ ապրանքներ արտադրող ընկերություններ, որոնց արտադրանքը կարտահանվի ամբողջ աշխարհով», - նշել է Վահան Քերոբյանը։

Երկօրյա համաժողովի ընթացքում նախատեսվում են տարբեր հաջողություններ գրանցած հայ և օտարերկրյա հայտնի գիտնականների և գործարարների ելույթներ, պանելային քննարկումներ՝ նվիրված գիտական մտքի ու գործարար միջավայրի առկա կարողությունների հզորացման ու գիտության և բիզնեսի միավորման հնարավորություններին։

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00