Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրի հիմնական նպատակն ագրոպարենային ոլորտի տնտեսավարողներին մատչելի պայմաններով, մասնավորապես՝ լիզինգի մեխանիզմների կիրառմամբ սարքավորումների մատակարարումն է, որը նախադրյալներ կստեղծի գյուղատնտեսական ծագման մթերքների և դրանց վերամշակված արտադրանքի արտադրության ծավալների ավելացման, միջազգային չափորոշիչներին համապատասխան որակական և անվտանգության պահանջների ապահովման, մրցունակության բարձրացման, արտահանման ծավալների ավելացման, ինչպես նաև ներկրվող արտադրանքը տեղական արտադրությամբ փոխարինելու համար:
Ծրագրի շրջանակներում լիզինգի պայմանագրով տնտեսավարողներին տրամադրվում են հետևյալ ոլորտներում օգտագործվող սարքավորումներ՝
Ծրագրի շրջանակներում ագրոպարենային ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարողներին կտրամադրվեն նաև ավտոամբարձիչ և հիմնական միջոց հաշվառվող հումքի և արտադրանքի պահման մետաղյա տարողություններ ու գինեգործության ոլորտում օգտագործվող կաղնեփայտե տարաներ:
Միաժամանակ, ծրագրի շրջանակներում կապալառու կազմակերպության միջոցով սպանդանոցների, ջերմատնային, սառնարանային և գյուղատնտեսական նշանակության տնտեսությունը (այդ թվում՝ հողամասը, որի վրա կառուցված է սպանդանոցը, ջերմատունը, սառնարանային կամ գյուղատնտեսական նշանակության պահեստային տնտեսությունը)՝ համալրված անհրաժեշտ սարքավորումներով կարող է դիտարկվել լիզինգի առարկա (բացառությամբ այն դեպքի, երբ ջերմատունը կառուցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 14-ի N 1612-Լ որոշմամբ հաստատված «Փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության ծրագրի» շրջանակներում)։
Ծրագրի շրջանակներում ձկնաբուծության սարքավորումների լիզինգի (ջրային ռեսուրսների այլընտրանքային օգտագործման ապահովման նպատակով ձեռք բերվող սարքավորումներ) 20% կանխավճարի 50%-ը (արժեքի 10 %) կարող է փոխհատուցվել պետության կողմից:
Ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր լիզինգառուի կողմից ձեռք բերվող սարքավորումների արժեքների հանրագումարը չպետք է գերազանցի 1000.0 մլն դրամը, բացառությամբ «թարմ պտուղբանջարեղենի և հատիկաընդեղենի տեսակավորման, փաթեթավորման ու հատիկաընդեղենի զտման գործունեություն», ինչպես նաև «սպանդանոցային տնտեսություն, շարժական և շարժական մոդուլային սպանդանոցներ, ինչպես նաև սպանդանոցային ծառայություն մատուցողի կողմից ձեռք բերվող մսեղիքի տեղափոխման տրանսպորտային միջոցներ» ոլորտների լիզինգառուների, որոնց կողմից ձեռք բերվող սարքավորումների արժեքների հանրագումարը չպետք է գերազանցի 200.0 մլն դրամը։
Լիզինգի տրամադրման պայմաններն են՝
Ծրագրից օգտվելու համար շահառուները կարող են դիմել ցանկում ընդգրկված ֆինանսական կառույցներին:
Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։
Ծրագրի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար կարող եք դիմել.
Գյուղատնտեսական խորհրդատվության եւ նորարարությունների վարչություն՝ +374 11 597 411, +374 11 597 254, +374 11 297 428, +374 11 529 231 հեռախոսահամարներով, Գյուղատնտեսական ծրագրերի նախագծման վարչություն՝ 011 530 333, 011 597 184 հեռախոսահամարով, Ագրովերամշակման վարչություն՝ 011 230 180, 011 235 471 հեռախոսահամարներով։