«Հետք» ինտերնետային թերթում 07.05.2021թ. հրապարակված հոդվածի վերաբերյալ

 

 

 

2021 թվականի մայիսի 7-ին «Հետք» ինտերնետային թերթում լրագրող Տիրայր Մուրադյանի հեղինակությամբ հրապարակված «Էկոնոմիկայի փոխնախարարի ընկերներն ու այլ պաշտոնյաների կանայք՝ մեկ ՊՈԱԿ-ում» վերնագրով հոդվածի առնչությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի հանձնարարությամբ, դիմել էր ՀՀ պետական վերահսկողության ծառայություն՝ խնդրելով «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում իրականացնել ուսումնասիրություն՝ հոդվածում նշված հովանավորչության հնարավոր դեպքերը բացահայտելու համար։

Իրականացված մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ ՀՀ պետական վերահսկողության ծառայության կողմից նախարարությանն ուղղված գրության մեջ նշվում է, որ հրապարակման մեջ ներկայացված խնդիրներն ու նշված անձանց տվյալները՝ ինքնակենսագրականները, աշխատանքային գործունեությունները և մասնագիտական հմտությունները, ինչպես նաև պաշտոնների նշանակման ողջ գործընթացը հանգամանորեն ուսումնասիրվել են․ հնարավոր հովանավորչության և այլ խախտումների մասով ռիսկեր չեն հայտնաբերվել:

Այսպիսով՝ «Հետքի» լրագրողը, հանգամանորեն չուսումնասիրելով համապատասխան  իրավական ակտերը և չճշգրտելով փաստերը, իր հոդվածում անհիմն զրպարտել է նախարարության և ՊՈԱԿ-ի աշխատակիցներին՝ ստվեր գցելով նախարարության և ՊՈԱԿ-ի հեղինակության վրա։

Հարկ ենք համարում ևս մեկ անգամ ընդգծել, որ էկոնոմիկայի նախարարությունը անհանդուրժողական վերաբերմունք ունի հովանավորչական դրսևորումների նկատմամբ: Մենք կարևորում ենք զանգվածային լրատվության միջոցների ամենօրյա հետևողական աշխատանքը խնդիրների վերհանման և հանրային իրազեկման գործում, սակայն, միևնույն ժամանակ, անհիմն և անհարկի ենք համարում կոնկրետ անձանց նկատմամբ թիրախավորված շահարկումները, քանի որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության գործունեությունը թափանցիկ է և բացառապես Օրենքի շրջանակներում։

 

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00