«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն նախագծեր իրականացվելիս ֆինանսական աջակցության տրամադրում

«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն նախագծեր իրականացվելիս ֆինանսական աջակցություն տրամադրելու մասով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրվել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից 2023 թվականի մայիսի 25-ին Մոսկվայում:

Համաձայնագրով սահմանվում է Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ ԵԱՏՄ) անդամ պետությունների կողմից արդյունաբերության ոլորտում համատեղ կոոպերացիոն նախագծերի իրականացման նպատակով ֆինանսական միջոցների ձեւավորման ընթացակարգը և ամրագրվում է այդպիսի նախագծերի ընտրության ու իրականացման կարգը, ինչպես նաեւ սահմանվում է ֆինանսական աջակցության ձեւաչափը՝ համապատասխանաբար Եվրասիական միջկառավարական եւ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդների որոշումներով:

Նախագծով նախատեսվող փոփոխությունների նպատակն է` ստեղծել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերության ոլորտների կոոպերացիոն նախագծերի իրականացման համար ֆինանսական աջակցության նոր գործիք:

Իրական հատվածում համագործակցության ֆինանսավորման նոր մեխանիզմը կնպաստի ԵԱՏՄ անդամ պետությունների արդյունաբերական հատվածի հետագա տեխնոլոգիական զարգացմանը եւ կխթանի եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացները՝ ապահովելով նաև փոքր տնտեսությունների մասնակցությունը նոր բարձր տեխնոլոգիական արտադրությունների մշակման եւ կիրառման գործընթացներին:

Համաձայնագրով կատարվող փոփոխությունները նախատեսում են.

  • բարձր տեխնոլոգիական, նորարարական և մրցունակ արտադրանք ստեղծելու նպատակով ԵԱՏՄ շրջանակներում արդյունաբերական համագործակցություն իրականացնելու միջոցով խթանել փոխշահավետ արդյունաբերական կոոպերացիան, որի համար նախատեսվում է ԵԱՏՄ բյուջեի միջոցների հաշվին տրամադրել ֆինանսական աջակցություն ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն նախագծեր իրականացնող ձեռնարկություններին,
  • ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն նախագծեր իրականացվելիս ֆինանսական աջակցություն տրամադրելու համար ԵԱՏՄ բյուջեում հերթական ֆինանսական տարվա համար նախատեսվող միջոցների ծավալը կսահմանվի ԵԱՏՄ բյուջեի հաստատման տարվան նախորդող ֆինանսական տարում ԵԱՏՄ անդամ պետությունների բյուջեներ հատուկ, հակագնագցման եւ փոխհատուցման տուրքերից մուտքերի ընդհանուր գումարի տոկոսային հարաբերակցությամբ, իսկ  տոկոսային հարաբերակցության չափը և ֆինանսական աջակցության տրամադրման ձևը կսահմանվի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից,
  • ֆինանսական աջակցության մեխանիզմը կիրառել Համաձայնագրիրն ուժի մեջ մտնելու ամսաթվից 5 տարվա ընթացքում, իսկ ֆինանսական աջակցության մեխանիզմի կիրառման ժամկետը երկարաձգելու մասին որոշումը կընդունվի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից:
  • Նշված մեխանիզմի գործողության դադարեցման դեպքում ԵԱՏՄ անդամ պետությունները և Հանձնաժողովը պարտավոր են ապահովել այն ֆինանսական պարտավորությունների ամբողջ ծավալով կատարումը, որոնք առաջացել են  արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն նախագծերի իրականացմանը ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին որոշումների հիման վրա՝ նման նախագծերի իրականացման ամբողջ ժամկետի ընթացքում՝ անկախ մեխանիզմի գործողության դադարեցումից:
  • Համաձայնագիրը ստեղծում է հիմնարար նախադրյալներ ԵԱՏՄ անդամ պետություններում արդյունաբերական կոոպերացիաի ընդլայնման և խորացման համար, մասնավորապես՝ ֆինանսական գործիքից կարող են օգտվել մշակող արդյունաբերության ճյուղերը ներկայացնող ձեռնարկությունները, հնարավորություն ստանալով արտադրելու առավել բարձր ավելացված արժեքով արտադրանք, ինչն իր հերթին կնպաստի նաև ներմուծման փոխարինմանը։
  • Որոշ տեղեկություններ աջակցության գործիքի չափորոշիչների վերաբերյալ.
  • ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն նախագծերի սուբսիդավորման ընդհանուր բյուջե՝ մոտ 20-22 մլն ԱՄՆ դոլար, ինչը հնարավորություն կտա սուբսիդավորել տարեկան շուրջ 180 մլն դոլարի նախագծեր,
  • Համատեղ նախագծեր կհամարվեն ԵԱՏՄ անդամ 3 և ավելի պետությունների արդյունաբերական ձեռնարկությունների կողմից իրականացվելիք նախագծերը,
  • Ֆինանսավորման աղբյուր՝ ԵԱՏՄ անդամ պետությունների բյուջեների հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերից մուտքերի ընդհանուր գումարի տոկոսային հարաբերակցությամբ,
  • Մեկ նախագծի տարեկան սուբսիդավորման առավելագույն չափը չի կարող գերազանցել 350 միլիոն ռուսական ռուբլու համարժեքը, իսկ նախագիծը ֆինանսավորող ազգային առևտրային բանկի առավելագույն տոկոսադրույքը չի կարող գերազանցել ԵԱՏՄ անդամ տվյալ պետության կողմից սահմանված վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ գումարած 6,5%,
  • ֆինանսական աջակցության մեխանիզմը կգործի 5 տարվա ընթացքում, իսկ մեխանիզմի կիրառման ժամկետը երկարաձգելու մասին որոշումը հետագայում կարող է ընդունվել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից,
  • Սահմանված 5 տարի ժամկետի ավարտաից հետո ԵԱՏՄ անդամ պետությունները պարտավոր են ապահովել հավանության արժանացած նախագծերի իրականացման ամբողջ ժամկետի ընթացքում պարտավորությունների ամբողջ ծավալով կատարումը՝ անկախ մեխանիզմի գործողության դադարեցումից,
  • Ֆինանսավորման մեխանիզմից կարող են օգտվել ԵԱՏՄ անդամ պետությունների մշակող արդյունաբերության հետևյալ ճյուղերը՝
  1. Ավիաշինություն,
  2. Ավտոմոբիլաշինություն,
  3. Ջրածնային էներգիտիկա,
  4. Վերականգնվող էներգետիկա և էներգիայի կուտակման համակարգեր,
  5. Երկաթուղային մեքենաշինություն,
  6. Տիեզերական տեխնոլոգիաներ,
  7. Թեթև արդյունաբերություն (ներառյալ կաշվի և կաշվե իրերի արտադրությունը),
  8. Կահույքի արդյունաբերություն,
  9. Մետաղագործական արդյունաբերություն․
  10. Նավթագազային ճարտարագիտություն,
  11. Փայտանյութի վերամշակում և փայտյա արտադրատեսակների արտադրություն,
  12. Ավտոմաբիլային Էլեկտրատրանսպորտային միջոցների, դրանց համար բաղադրամասերի և լիցքավորման ենթակառուցվածքների արտադրություն,
  13. Պատրաստի մետաղական արտադրանքի արտադրություն, բացառությամբ մեքենաների և սարքավորումների,
  14. Ռետինե և պլաստմասսե արտադրանքի արտադրություն,
  15. Շինանյութերի արտադրություն,
  16. Ցելյուլոզի, թղթի և թղթե արտադրանքի արտադրություն,
  17. Մասնագիտացված մեքենաշինություն (գյուղատնտեսական մեքենաշինություն, սննդամթերքի և խմիչքների արտադրության մեքենաներ և սարքավորումներ, ճանապարհաշինական մեքենաներ՝ ներառյալ հողային աշխատանքների մեքենաներ, ճանապարհաշինության և սպասարկման մեքենաներ, ճանապարհաշինական նյութեր տեղափոխող մեքենաներ, վերամբարձ և փոխադրող մեքենաներ, շինանյութերի արտադրության մեքենաներ և սարքավորումներ, լեռնային աշխատանքների մեքենաներ և սարքավորումներ, անտառային տեխնիկա, օդանավակայանների տեխնիկա, հակահրդեհային տեխնիկա, կոմունալ տեխնիկա, թափոնների տեսակավորման տեխնիկա, կցորդիչային տեխնիկա և ամրաշրջանակի (շասսի) հավելումներ, մոտոցիկլետային սարքավորումներ, արտաճանապարհային տեխնիկա, նավահանգստային տեխնիկա, պահեստային տեխնիկա, ինչպես նաև այլ մեքենաներ և սարքավորումներ, որոնք ներառված չեն վերը նշված խմբերում),
  18. Ռադիոէլեկտրոնային արդյունաբերություն (ներառյալ համակարգչային, էլեկտրոնային և օպտիկական սարքավորումներ և միկրոէլեկտրոնիկա),
  19. Հաստոցաշինություն,
  20. Նավաշինական արդյունաբերություն,
  21. Ծանր արդյունաբերություն,
  22. Դեղագործական արդյունաբերություն և բժշկական սարքերի արտադրություն,
  23. Քիմիական արդյունաբերություն,
  24. Էներգետիկ մեքենաշինություն, էլեկտրատեխնիկական և մալուխային արդյունաբերություն,
  25. Ոսկերչական արդյունաբերություն,
  26. Միջուկային և ճառագայթային տեխնոլոգիաներ:

Կոոպերացիոն նախագծերի իրականացման կարգն ու պայմանները սահմանված են Եվրասիական միջկառավարական խորհրդի 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 3 որոշմամբ։

 

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00