Հայ-կորեական հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել․ Վարոս Սիմոնյանն ընդունել է Կորեայի Հանրապետության դեսպանին

30 Հոկտեմբերի, 2019

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Կորեայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լի Սոկ-Բեին։

Վարոս Սիմոնյանը, շնորհավորելով դեսպանին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելություն սկսելու կապակցությամբ,  վստահություն է  հայտնել, որ դեսպանն իր կարևոր ներդրումը կունենա հայ-կորեական հարաբերությունների ամրապնդման և տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացման գործում: Նա հատկանշական է համարել վերջերս ուժի մեջ մտած Ներդրումների խթանման և պաշտպանության համաձայնագիրը, որը կարևոր հնարավորություն կդառնա երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման համար։

Լի Սոկ-Բեն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ասել, որ ամբողջ ջանքերն ուղղվելու են հայ-կորեական փոխգործակցությունը նոր՝ ավելի բարձր մակարդակի հասցնելու համար: Նա իր խոսքում նշել է․ «Երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը ստաբիլ աճում է, բայց մենք պետք է ընդունենք, որ ներկայիս առևտրային ծավալների ցուցանիշները վկայում են, որ ներուժային հնարավորությունները չեն օգտագործվում ամբողջությամբ: Դրա համար կարծում եմ՝ կարևոր է ամուր իրավական հիմքերի ստեղծումն ու գործարար կապերի ամրապնդումը»։

Դեսպանը կարևորել է օրերս տեղի ունեցած հայ-կորեական բիզնես համաժողովի անցկացումը, որն ըստ նրա՝ կարևոր հարթակ է ստեղծել հայ և կորեացի գործարարների և ներդրողների համար՝ փորձի փոխանակման և փոխգործակցության նոր կապերի ձևավորման տեսանկյունից։ Նրա հավելել է, որ նմանատիպ միջոցառումները դեսպանատան կողմից կկազմակերպվեն հաճախակի: Դեսպանը հատկանշական է համարել Հայաստանում Տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի և Արհեստական բանականության զարգացման մեծ ներուժը և հատկապես այս ոլորտում Կորեայի հետ համագործակցության հնարավորությունները։

Նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի ինովացիոն և գիտական ոլորտի զարգացման ներուժը և նշել․ «Կարևոր է համատեղ գիտական և հետազոտական կազմակերպությունների համագործակցության, նորերի ստեղծման համար բարենպաստ պայմանների ստեղծումը, որը կզարգացնի նաև գիտական ենթակառուցվածքները Հայաստանում»։ Վարոս Սիմոնյանը ներկայացրել է ներդրողների աջակցության կենտրոնի հիմնական նպատակները և տնտեսական այն առաջնահերթությունները, որոնց ուղղությամբ առաջիկայում հնարավոր կլինի ավելի զարգացնել երկրների միջև համագործակցությունը։

Կողմերը համաձայնություն են ձեռք բերել առաջիկա գործարար կապերի ամրապնդմանն ուղղված գործընթացների շուրջ և  վստահեցրել, որ երկուստեք կիրականացվի հնարավորը՝ նպաստելու տարբեր ձևաչափերում երկկողմ հարաբերությունների զարգացմանը:

 

 

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00