Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում անցկացվել է Wine and Spirits Ukraine 2021 գինու և ալկոհոլային խմիչքների միջազգային ցուցահանդեսը:
Այս ցուցահանդեսը համարվում է ոլորտային կարևոր միջոցառումներից մեկը Արևելյան Եվրոպայում, որին սովորաբար մասնակցում են 75 և ավել ընկերություններ տարբեր երկրներից:
ՀՀ ԷՆ խաղողագործության և գինեգործության հիմնադրամի (ՀԽԳՀ) և Ուկրաինայում ՀՀ դեսպանության օժանդակությամբ, հայկական 10 գինեգործական ընկերություն միասնական ազգային տաղավարով մասնակցել ցուցահանդեսին է:
«Ցուցահանդեսի օրերին հայկական տաղավարը լավագույններից էր` մշտապես մարդաշատ և ակտիվ: Հետևելով այցելուների արձագանքներին` վստահ կարող ենք ասել, որ հայկական գինիներն ունեն սպառման մեծ ներուժ», - մեկնաբանել է ՀԽԳՀ գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը:
Wine and Spirits Ukraine 2021 գինու և ալկոհոլային խմիչքների միջազգային ցուցահանդեսի շրջանակում Հիմնադրամը ներկայացրեց «Հայկական գինիների արտահանման ներուժը» խորագրով շնորհանդես խոշոր առևտրային ցանցերի, ներկրող ընկերությունների ներկայացուցիչների գինու մասնագետների համար: